Հայ Արշակուննիների անկումից հետո՝ Պարսիկները որոշում են փլուզել նախարարական և եկեղեցական համակարգը։ Սակայն դա նրանց չհաջողվեց։ Վարդան Մամիկոնյանը դարձավ սպարապետ, և 450-451 թ․-ներին առաջնորդում է հայ ազատագրական շարժումը։ Նա 451 թ․-ի տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտում՝ հայոց զորքերի հրամանատարն էր։ Պարսիկների զինվորների թիվը 90 000 հազար էր, նրանք պաշտպանված էին նաև փղերով, իսկ հայերը 66 000։ Պարսիկները հաղթեցին զորավար Վարդանը զոհվեց, սակայն Պարսիկները տեսնելով հայ զինվորի հերոսությունը հարկադրված էին եղել հետ կանչել իրենց զորքերը։ Ավարայրից հետո Պարսիկները հրաժարվել են հայերի բռնի կրոնափոխությունից, ճանաչել Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացնել հարկերը։ Վարդան Մամիկոնյանը դասվել է սրբերի շարքին։
Նա մեծարվել է Քաջ Վարդան պատվանունով։
Նրա վարած պայքարը՝ եղել է «Հանուն հավատքի և հայրենյաց»։ Նրա մասին շատ պատմվածքներ
են գրած՝ պատմավեպեր որոնցից ամենահայտնին Դ․Դեմիրջանի «Վարդանանք» է։ ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան»
շքանշան, որով պարքգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ
խիզախության և բանակաշինությանը մատուցաց ծառայություների համար։
Վահան Մամիկոնյանը՝ Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի որդին էր։ Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները նրան պատանդ են վերցրեց։ 455 թ․ Աշուշա Բդեշխը ազատել է նրան, հետագայում վերադառնալով Հայաստան նա իր շուրջն է հավաքել հայրենասեր նախարարների, որոնց հետ պատրաստել է ապստամբություն պարսիկների դեմ։ Վահանը ընտրվել է սպարապետ, 481 թ․-ին աշնանը շարժվեց դեպի այրարատ։ Մասիսի լանջին հայկական ուժերը ճակամարտում հաղթահարել են պարսիկներին։ 482 թ․-ին հայերը և պարսիկները Ներսեհապատ գյուղի մոտ նորից ճակատամարտել են։ Հայերը նորից հաղթել են։ 482 թ․-ին Վրաստանի խնդրանքով Հահան Մամիկոնյանի զորքը օգնության է մեկնում, սակայն պարտվում է։ 485 թ․-ին Վահանը մեկնել է Թիզբոն հաստատվել Հայոց սպարապետ, մարզպան։ Նա վերակառուցել է սուրբ էջմիածինը։
Комментариев нет:
Отправить комментарий