вторник, 13 февраля 2018 г.

Տերնդեզ


Պատմական Հայաստանի տոնն է տերնդեզը, այդ տոնի նպատաակն է այն, որ մարդիկ թռնեն կրակի վրայով։ Մեր նախնիները հավատում էին նրան, որ մաքուր հոգով մարդը՝ չի վառվի եթե թռնի կրակի վրայով։ Ըստ որոշ աղբյուրների տերնդեզը նվիրված է Տիր և Միհր աստվածների։

Այդ տոնում ընդունված էր վառել մոմ։ Եկեղեցականը վառում էր մոմը, իսկ հետո մոմը վառում էին այդ տարվա ամուսնացաց զույգը։ Մարդիկ ըստ ավանդույթի պատրաստում են կրակները մոմով վառել, հետո նրանք վերադառնում են իրենց տները, որ վառել մոմերով պատրաստած դեզերը։ Այդ տնական դեզերի վրայով թռվռում էին։ Մարդիկ հավատում են, որ Տերնդեզի կրակը կարա պաշպանի և փրկի ցանկացած հիվանդությունից։

Տերնդեզի ծուխը ըստ մարդկանց՝ կարա ցույց տա տարվա բերքը։ Դեզի փայտերը տանում էին հավերի մոտ, որ նրանք զատիկին շատ ձու ածեն։ Տանում էին դեզի փայտերը ամբառ էլ, որ հացը երկար չփչանա։

Տերնդեզի մոխիրով բուժում էին՝ հիվանդներին, երեխեքին և անասուներին։ Աղջիկները քսում էին մոխիրը աչքերին, աչքացավից փրկվելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий