суббота, 15 сентября 2018 г.

Մաքուր շրջապատ

Այսօր ընկեր Էմանուելի գլխավորությամբ մենք գնացել էինք բուսաբանական այգի։ Մենք մասնակցում էինք մի մեծ էկոլոգիական միջոցառման, որի նպատակն էր մաքրել այգին աղբից։ Կենտրոնական մասում այգին շատ գեղեցիկ էր և մաքուր.

Բայց երբ միքիչ շեղվեցինք այգու կենտրոնից ականատես եղանք այն աղբին, որը տարիներով կուտակվում էր։ Մենք մեծ եռանդով անցանք աշխատանքի և մեծ քանակով աղբ հավաքեցինք։


 Հոգնած բայց մեծ ոգևորությամբ վերջացրեցինք մեր աշխատանքը։


четверг, 13 сентября 2018 г.

Հրանտ Դինք


համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է Հրանտ Դինքը
Картинки по запросу հրանտ դինք  Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք), ծնվել է սեպտեմբերի 15-ին 1954 թվականին({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}}) Մալաթիայում, մահացել է Թուրքիայում (Ստամբուլում) հունվարի 19-ին 2007 թվականին({{padleft:2007|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}}), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
  Հրանտ Դինքը 7 տարեկան ժամանակում գախթում է Մալաթիայից Ստամբուլ։ Ավարտում է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Ծառայությունից հետո դառնում է լրագրող, և 1996 թվականում հիմնում է «Ակոս» երկլեզու թերթը։ Ունի երեք զավակ։

понедельник, 10 сентября 2018 г.

Հայ ազատագրական պայքար

Իմ կարծիքով՝ մենք հայերս պետք է ապավինենք միայն մեր ուժերին, այն ոչ թե եվրոպական կամ ռուսական ուժերի վրա։ Այս եզրակացությանը ես եկել եմ ուսումնասիրելով հայոց պատմությունը։ Երբ ուսումնասիրում ենք հայկական կոտորածները և պատերազմները, մենք հասկանում ենք՝ որ կարողացել ենք հաղթել միայն այն դեպքում երբ հույսը դրել ենք հայ զինվորի վրա։ Դրա ապացույցը եղել է Արցախյան հաղթանակը։ Ավելի վաղ շրջանում՝ Սարդարապատի հաղթանակը։ Այսօր երբ ռուսաստանը զենք է վաճառում ադրբեջանին, իսկ եվրոպացիները պաշտպանում իրենց նավթային շահերը, հայ զինվորը մեր կայունության միակ երաշխիքն է։ ԵՎ այդպես եղել էր միշտ։

четверг, 6 сентября 2018 г.

Հայ Մուկը


Հարցեր և առաջադրանքներ

  • փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը:

Վախը դա այն զգացողությունն է՝ երբ մարդը կամ էլ կենդանին ինչ-որ բանի պատճառով շփոթվում է։ Վախը կարով է մեզանից թույլ, կամ էլ անվտանգ բանի հանդեպ՝ թուլություն և շփոթմունք առաջացնել։ Վախից շատ կայսրներ նույնիսկ պատերազմներ են հայտարարել։ Բայց եթե մենք հավաքենք մեր գիտակցությունը և կարողանանք ադապտացվել իրավիճակին՝ մենք հեշտությամբ կկարողանանք դուրս գալ անելանելի վիճակից։

  • ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։

Արտաշը ուրիշ մկներից տարբերվում էր խիզախությամբ։ Այնպես ոնց-որ ինքը վախեցրեց Ռալֆին, դա կարող էր անել միայն խիզախությամբ և ինքնակամքով տարբերվող մուկը։ Այդպես էլ մարդիկ, մարդը գերի է իր վախերի և եթե ինքը կարենա պայքարել նրանց դեմ, ապա նա չի մահանա, և ոչ էլ կվնասվի որևէ մանրուկից։

  • այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:

դժվար է ասել, որովհետև մենք բոլորս մեր վախերի գերիներն ենք։ ԵՎ մենք կարող ենք գիտակցել այն, որ վախը դա հոգեկան խոչնդոտ է, բայց միևնույն է մենք շարունակելու ենք ինչ-որ բանից ընկճվել։ Սակայն ամեն դեպքում պետք է փորձել հաղթահարել վախը։ Եթե մարդը գնա իր վախերի ետևից, չպայքարի նրանց դեմ՝ իր կյանքը կդառնա սարսափելի։

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս 1655-1680 թվականներին։
Հակոբ-Ջուղայեցի-կաթողիկոս.jpg 1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։
 Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։
 Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։

среда, 5 сентября 2018 г.

Իսրայել Օրի

 Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է: Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
 Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը:
 1680 թվականին Օրին մեկնել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Անգլիայի հետ պատերազմին, գերի ընկել: Ազատվելուց հետո մեկնել Գերմանիա:
Israel Ory.JPG 1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
 Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։
 Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։

вторник, 22 мая 2018 г.

անհատական աշխատանք

1.
ա) 57+0,3=57,3 բ) 1-14+0,93=-12,07
2.
ա)1/3=0,75 բ) 1 12/25=1,49
3.ա)3 57/100 բ)7/1000
4.
ա)1/3=0,(3) բ)1/7=0,(142857)
5.
ա)0,3(4)=3/10+4/100*10/9=27+4/90=31/90 բ)0,(3)=1/3
6.
(³-/16)*(³-/16)²=(³-/16)³=16 0,1/0,00001=10000
7.
ա)3/(-/7+1)*(-/7-1)=(3-/7+3)*(-/7-1)/6 բ)a²+b²(-/a+-/b)*(-/a - -/b)/a-b
8.
ա)a -²/³ / a¹/⁸= a -¹⁹/²⁴ բ)a -¹/⁴*a¹/⁴/=1
10.
b+5+6-b+2-/(b+5)*(6-b)=25 2-/(b+5)*(6-b)=14 -/(b+5)*(6-b)=7
11.
ա)¶/6 բ)5¶/3
12.
ա)3*180=540 540:5=108  բ)180*7=1260 1260:12=105 -105
13.
ա)¶/3, ¶/3, ¶/3. բ)¶/2, ¶/4, ¶/4.
14.
ա)sin1620=0 բ)1/2+ -/2=2-/2+1/2  գ)-/3*(- -/3/3)+0=-/3*-/3 /3= -3/3=-1
15. ա)I-ին բ)I-ին
16. 1980/4=495 sin135=-/2 / 2 cos135=- -/2 / 2 tg135=-1 ctg135=-1