համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է Հրանտ Դինքը
Հրանտ Դինք (արևմտահայերեն
գրությամբ՝ Հրանդ Տինք), ծնվել է սեպտեմբերի 15-ին 1954 թվականին Մալաթիայում, մահացել է Թուրքիայում (Ստամբուլում) հունվարի 19-ին 2007 թվականին, պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով
տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի
էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Հրանտ Դինքը 7 տարեկան ժամանակում գախթում է Մալաթիայից Ստամբուլ։
Ավարտում է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետը։
Ծառայությունից հետո դառնում է լրագրող, և 1996 թվականում հիմնում
է «Ակոս» երկլեզու թերթը։ Ունի երեք զավակ։
Հրանտ Դինքը միակ թուրքահայն
էր, որը շատ խորը մտահոգված էր հայկական հարցով։ Բայց միաժամանակ նա մտահոգված էր
հայ-թուրքական հարաբերություններով, և հասկանում էր թուրքյայի դժվար վիճակը։ Նա միշտ
էլ ընդգծում էր թուրքական ժողովրդի ազատությունը և իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի
իրավունքները։ Նա միաժամանակ պահպանում էր խաղաղություն, և հայերի, և թուրքերի
հետ։
Դինքին սպանում են
Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ։ Իմանալով այդ՝ թուրքական ոստիկանությունը
ձերբակալում է 17 ամյա Օգյուն Սամաստին, որն
իր մեղքը առաջին հարցաքննության ժամանակ խոստովանում է։
գրավոր ներկայացրու քո վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների մասին
Իմ կարծիքով, հայ-թուրքական
հարաբերությունները միշտ վատն են եղել։ Դրա պատճառը այն է, որ թուրքերը միշտ էլ
առանց քաշվելու փորձում էին մեր հողերը զավթել։ ԵՎ թուրքերը մինչ հիմա էլ առանց քաշվելու
նեղում են մեզ մեր երկրից։
Комментариев нет:
Отправить комментарий