Կոմիտասը
Թուրքիայից վերադառնալուց հետո սկսեց տարօրինակ իրեն պահել, և Կոմիսասի ընկերները նկատեցին՝
մեծ կոմպոզիտորի առաջացած հոգեկան խնդիրները։ 1916 թվականի գարնանը իր վիճակը բարելավեց, և Կոմիտասը նույնիսկ հորինեց
դաշնամուրային մի քանի պար։ Սակայն աշնանը նրա վիճակը նորից վատացավ, և նրան ուղարկեցին՝
Կոստանդնուպոլսի զինվորական հոսպիտալ, իսկ երեք տարի անց՝ Փարիզի «Վիլ-Էվրարի» հոգեբուժարան։
Հետո 1922 թվականին նրան ուղարկեցին՝ ավելի համեստ
և էժան «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ 1935 թվականին Կոմիտասը մահացավ։
Լուիզ Ֆով-Հովհանիսյանը
1991 թվականին՝ պաշտպանեց դիսերտացիա, որտեղ նա ապացուցեց, որ Կոմիտասը
ոչ մի հոգեկան հիվանդությամբ չի տառապել։ Լուիզ Ֆով-Հովհանիսյանի կարծիքով՝ Կոմիտասին
խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարանից-հոգեբուժարան։ Նրան ասում էին՝ իբր Միջազգային
երաժշտության կոմիտեն հրավիրում է նրան Փարիզ՝ կոնգրեսի։ Իրականում դա արել էին թուրքերը,
նկատելով Կոմիտասի հետաքրքրությունը թուրքական իշխանության կոտորածության վրա։ Դրա
վառ ապացույցը այն է, որ Կոմիտասին բուժում է թուրքական բժիշկ։ Այդ բժիշկը պետք է Կոմիտասի
առողջությունը վատթարացներ։
Փարիզյան հիվանդանոցում ստուգում էին կոմիտասի ջղային համակարգը, և ականատեսները ասում էին, որ իր վիճակը անմեղսագիտակ չէր։ ԵՎ պարզվեց, որ ինքը բուժվել է և Թուրքիայում և Ռուսաստանում, իսկ առաջին անգամ բուժվել էր 1898 թվականին։ Կոմիտասը իրականում 48 տարեկանում է բուժվել հոգեբուժարանում, իսկ այդ տարիքում շիզոֆրենիան չի զարգանում։ Ստացվում է, որ ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը։
Կոմիտասը
հոգեբուժարանում ինքն էր որոշում՝ խոսել այցելուի հետ, թե՞ոչ։ Բացի դրանից կոմպոզիտորը
վատ գիտեր ֆրանսերեն, այդ պատճառով Կոմիտասը քիչ էր խոսում բժիշկների և ուրիշ հիվանդների
հետ։ Հայտնի է նաև այն, որ Օգնության կոմիտեն առանց իր թույլտվության արգելում էր Կոմիտասին
այցելել։ Լուիզ Ֆով-Հովհանիսյանը այդ փաստից մտադրում էր, թե ինչեր էին Օգնության կոմիտեն
թաքցնում ժողովրդից, եթե իրենց ասածով Կոմիտասը ուղղակի հոգեկան հիվանդ էր։ Կոմիտասը
մինչև մահ կրում էր հոգևորականի փարանջան։ Առանց թերթերի կամ օրացույցից օգտվելով Կոմիտասը
կռահում էր պահքը և այն պահում էր։
Լուիզ Ֆով-Հովհանիսյանը՝
ելնելով այս փաստերից՝ ապացուցեց, որ Կոմիտասը հիվանդ էր պոստ-տրավմատիկ խանգարումով, իսկ այդ հիվանդությունը
բուժվում է միայն առողջ միջավայրում։ Կոմիտասը մահացել էր ոսկրաբորբից, որը առաջացրին
հոգեբուժարանի կոպիտ կոշիկները։
Комментариев нет:
Отправить комментарий