Վրաց թագավոր Վախտանգ Զ-ի բանակում ծառայող հայ զինվորները՝ Դավիդ բեկի գլխավորությամբ 1722 թվականին ուղևորվեցին Սյունիք։ Դավիդ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղտական մարտը տեղի ունեցավ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ։ Հայկական ուժերը միավորելու և ոգևորելու համար կարևոր էր Տաթև գյուղի գրավումը։ Նրանց դեմ միավորվեցին մահմեդական տիրակալները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723 թվականին Չավնդուրի մոտ, որտեղ հայերը հաղթեցին։ Նրանք գրավեցինք նաև Զևայի բերդը, ապա Որոտան բերդը, որի չորս գրոհները հակառակորդի կողմից ետ մղվեցին, սակայն ի վերջո բերդը գրավվեց։
Դավիդ բեկի մեկ տարվա պայքարը ազատեց Սյունիքը օտար տիրապետությունից։ Ստեղծվեց հայկական իշխանություն, կենտրոնական Հալիձորի բերդով, որի պարսից շահը 1724 թ․-ին ճանաչեց որպես Սյունիքի հայկական իշխանություն։
Արցախի ազատագրական շարժման կազմակերպիչը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Տարածաշրջանում տիրող իրավիճակից օգտվելով լեզգինները հարձակվում էին Արցախի բնակչության վրա։ Արցախում կազմակերպեցին աշխարհագրական ամրոցներ։ Հայկական զինուժի շնորհիվ 1722 թ․-ին վերջին Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից։ Արցախում հաստատվեց հայկական իշխանություն։
Պարսիկների թուլությունից օգտվեց Օսմանյան Թուրքյան։ Թուրքական երեք զորամաս ներխուժեցին Արցախ։ Հայկական բանակների կորուստներից խուսափելու նպատակով մելիքները 6000 թուրք տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում, գիշերը ոչնչացրեցին նրանք։ Անհաջող էր նաև թուրքերի 1726 թ․-ի Շուշին գրավելու փորձը։ Այս շրջանում բազմաթիվ անգամ արցախցիներին խոստանում էին օգնություն Ռուսաստանից։ Սակայն օգնությունը չհասավ, և հայ ժողովուրդը դնելով հույսը իր ուժի վրա շարունակեց պայքարը։

Комментариев нет:
Отправить комментарий