Հարցեր և առաջադրանքներ
- փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը:
Վախը դա այն զգացողությունն է՝ երբ մարդը կամ էլ կենդանին ինչ-որ
բանի պատճառով շփոթվում է։ Վախը կարով է մեզանից թույլ, կամ էլ անվտանգ բանի
հանդեպ՝ թուլություն և շփոթմունք առաջացնել։ Վախից շատ կայսրներ նույնիսկ պատերազմներ
են հայտարարել։ Բայց եթե մենք հավաքենք մեր գիտակցությունը և կարողանանք
ադապտացվել իրավիճակին՝ մենք հեշտությամբ կկարողանանք դուրս գալ անելանելի
վիճակից։
- ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։
Արտաշը ուրիշ մկներից
տարբերվում էր խիզախությամբ։ Այնպես ոնց-որ ինքը վախեցրեց Ռալֆին, դա կարող էր
անել միայն խիզախությամբ և ինքնակամքով տարբերվող մուկը։ Այդպես էլ մարդիկ, մարդը
գերի է իր վախերի և եթե ինքը կարենա պայքարել նրանց դեմ, ապա նա չի մահանա, և ոչ
էլ կվնասվի որևէ մանրուկից։
- այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:
դժվար է ասել, որովհետև մենք բոլորս մեր վախերի գերիներն
ենք։ ԵՎ մենք կարող ենք գիտակցել այն, որ վախը դա հոգեկան խոչնդոտ է, բայց միևնույն է
մենք շարունակելու ենք ինչ-որ բանից ընկճվել։ Սակայն ամեն դեպքում պետք է փորձել
հաղթահարել վախը։ Եթե մարդը գնա իր վախերի ետևից, չպայքարի նրանց դեմ՝ իր կյանքը
կդառնա սարսափելի։
Комментариев нет:
Отправить комментарий