Հովսեփ Էմին
Էմինը ծնվել է 1726 թ․ Պարսկաստանի
Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր ինչպես
պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում
հայ վաճառականության դժվարին կացությանը։
Երիտասարդ Էմինը որոշում է մեկնել Անգլիա, սովորել
ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը։ Նրան ոգևորում էին Արցախի
և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի մասին տեղեկությունները։
1751 թ․ Էմինը ծառայություն է մտնում բրիտանական
մի նավում և ուղևորվում Անգլիա։ Նա ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, որտեղ
հմտանում է ռազմական գործի մեջ։
1759 թ․ Հ․ Էմինը գալիս է Հայաստան, և ծանոթանում
է տիրող իրավիճակին։ Նա համոզվում է, որ հույսը արժի դնել Վրաստանի կամ էլ Ռուսաստանի
վրա։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը դիմում է ռուսական դեսպան Գոլիցինին։ Որից ստանում
է հանձնարարական նամակ, վարչապետ Վորոնցովին ուղղված, և մեկնում է Պետերբուրգ։ Վորոնցովին
Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Նա մտադիր էր՝ օգնել վրաց
թագավոր Հերակլ Բ-ին՝ պայքարել Թուրքիայի դեմ։ Վրաց թագավորը համաձայնվում է օգնել
Էմինին, և հանձնարարում նրան վարժեցնել վրաց զորքերը եվրոպական ռազմական արվեստով։
Հայաստանում ազատագրական
շարժում կազմակերպելու համար Էմինին խորհուրդ են տալիս Հայաստան բերել՝ թեկուզ քչաքանակ
վրացական զորք, որպիսի թուրքերը համոզվեն, որ վրացիները աջակցում են հայերին։ Սակայն
վրացիները զգուշանալով անախորժություններից պահանջում են Էմինից հեռանալ վրաստանից։
Նա անցնում է հյուսիսային Կովկաս։
Մեկ տարուց վերադառնում
է Հայաստան, մասնակցում Գանձակի խանի դեմ ճակատամարտին, որտեղ հայկական զորքերը պարտության
են մատնում խանի բանակը և պաշարում քաղաքը։
Վրաց թագավորի միջնորդությամբ
պաշարումը դադարեցնում են, իսկ Էմինը գնում է Գյուլիստան։ Էմինը միաժամանակ հետո որոշում
է վերադառնալ Ռուսաստան։ Նա լսում է, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են
տրամադրել 18000-ոց բանակ, սակայն գումար չունենալով
Էմինը հուսահատվում է և 1770 թ․ վերադառնում է հնդկաստան։
Շահամիր Շահամիրյան
Շահամիր Շահամիրյանը
հայկական պետականության վերականգնելու նախագիծ էր կազմել՝ 20 հոդվածներից։ Ըստ նրա Ռուսաստանի օգնությամբ
ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվել հանրապետություն, 20 տարի ժամկետով անհրաժեշտ էր տեղավորել 6000-անոց զորք, Պետերբուրգում ունենալ դեսպան, երկրների միջև ունենալ
ազատ երդևեկություն, անհրաժեշտության դեպքում զորքով աջակցել Ռուսաստանին։ Ռուսական կառավարության
կողմից ծրագիրը չքննարկվեց։
Комментариев нет:
Отправить комментарий