среда, 26 сентября 2018 г.

ՀՀ-ի կառավարման ձևը

   Մինչև ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունը պետական կառավարման մարմինները իմ կարծիքով ժողովրդի վստահությունը չէին վայելում, քանի որ ամբողջ կառավարման համակարգը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներից էր կազմված։ Մայիս ամսից սկսած Հայաստանում ղեկավարությունը վայլում է ժողովրդի վստահությունը։ Դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 23-ին անցած քաղաքապետի ընտրությունը, որտեղ գործող իշխանության թեկնածուն ստացավ 80%-ից ավել քվե։
   Հայաստանը խորհրդարանական հանրապետությունում է, որում նախագահին 7 տարի ժամկետով ընտրում է ազգային ժողովը։ Նա պետք է լինի՝ անկուսակցական։ Երկրի առաջին դեմքը՝ վարչապետն է․ նա է որոշում կառավարության քաղաքականությունը, ղեկավարում անվտանգության խորհուրդը, նրան են պատկանում զինված ուժերը։ Վարչապետի թեկնածությունը առաջադրվում է՝ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժի կողմից, իսկ նախագահը պարտավոր է այն հաստատել։

понедельник, 24 сентября 2018 г.

Հայ ազատագրական պայքարը ռուսահայերի կողմից

   Մովսես Սարաֆյանը Աստրախանցի վաճառական էր։ Նա Ռուսական կառավարությանը ներկայացրել էր հայկական հողերի ազատագրական ծրագիր։ Ըստ այդ ծրագրի հայկական հողերը պատք է ազատագրվեին պասկա-թուրքական լծից համատեղ կամավորական ջոկատներով, որոնք կազմված էին հայկական և վրացական կամավորականներից և ռուսական բանակից։ Այդ կերպ ազատագրված հայաստանը պետք է դառնար անկախ թագավորություն, Ռուսաստանի հովանու ներքով։

   Հովսեփ Արղության (1863-1925) Հայ դաշնակցական կուսակցության հիմնադիրներից է։ Նա դասավանդել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել էր Արևմտյան Հայաստան, որտեղ ներգրավվել էր հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին ձերբակալվել է տրապիզոնում, և որպես Ռուսհպատակ հանձնվել էր ցարական իշխանությանը։ Ազատվելուց հետո շարունակել է պայքարը, մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին։ Առաջի հանրապետության խորհրդարանի անդամ է ընտրվել, ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել էր փարիզ, և այնտեղ երեք տարի անց մահացել։

   Հովսեփ արքեպիսկոպոս Արղության (1743-1801) ազգային ազատագրական գործիչ։ 1769 թվականին ձեռնադրվել էր եպիսկոպոս 1773 թվականին դարձել էր ռուսհայոց թեմի առաջնորդ։ 1780 թվականին դարձել էր նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Նրա օգնությամբ 12600 ղրիմահայ արտագաղթել են Ռուսաստան, հիմնելով հինգ գյուղ և Նոր Նախիջևան քաղաքը։ Հովհանես Լազարյանի հետ կազմում է Հայաստանի ազատագրության և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից կազմված մի նախագիծ, որում առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք։ Ըստ դրա ռուսները Հայաստանում ունենալու էին մի որոշ քանակի զորք, հայոց թագավորը ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից։ Մայրաքաղաքը պետք է դառնար Անին կամ Վաղարշապատը, Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ, կալվածքները վերադարցնել նախկին հողատերներին, սակայն գյուղացիները լինեին ազատ։

суббота, 22 сентября 2018 г.

մարդը ՀՀ-ի սահմաադրությունում

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անխակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24. Կյանքի իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
  2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
  3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

четверг, 20 сентября 2018 г.

Միջավայրի համագործակցությունը

1.     Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:

Իմ շրջակա միջավայրում գտնվում է լիքը՝ աղմկային և կենցաղային աղբ։ Կենցաղային աղբը մեծ քանակով գտնվում է Մասիվի «Բուսաբանական այգում», նա այնտեղ հավաքվում էր դարերով և նույնիսկ որոշ աղբերի վրա պահպանվել էր ժամկետը։ Այնտեղ շատ ահավոր հոտ էր, այնտեղ գտնվում էր մի մեծ պլաստիկ տարա, որը ես փորձում էի բարձրացնել։ Բայց չկարողացա՝ ձեռքերի զբաղվածության, և շատ վատ հոտի պատճառով։ Իսկ մայրիկս այդ աղբի մեջ ճարել էր՝ մի մեծ երկաթե աստիճան։ Այդպիսի կեղտոտ քաղաքում ենք մենք ապրում։
2.     Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Իմ միջավայրը խանգարում է ինձ իր աղմուկով, իսկ հարազատները իրենց ուշ հասկացողությամբ։ Իմ միջավայրի 99% մարդիկ աղմկում են, և աղմկում են համարյա միառժամանակ։ Իսկ իմ որոշ զրուցակիցները, որոնցից մի մասը դա իմ որոշ հարազատներն են՝ առաջացնում են իմ մոտ դեպռեսիա՝ չհասկանալով առաջին անգամից։

среда, 19 сентября 2018 г.

քաղաքագիտություն


Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»

   Քաղաքականություն նշանակում է՝ պետության, կառավարման, արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։

   Քաղաքականությունը, այսինքն՝ հասարակության և պետության կառավարման գործունեությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։ Քաղաքականությունը գործուղություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը և կարգավորմանը։

   Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։

հայ ազատագրական պայքարը հնդկահայերի կողմից

Հովսեփ Էմին

Картинки по запросу Հովսեփ Էմին
   Էմինը ծնվել է 1726 թ Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը։
   Երիտասարդ Էմինը որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը։ Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի մասին տեղեկությունները։
   1751 թ Էմինը ծառայություն է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա։ Նա ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, որտեղ հմտանում է ռազմական գործի մեջ։
   1759 թ Հ Էմինը գալիս է Հայաստան, և ծանոթանում է տիրող իրավիճակին։ Նա համոզվում է, որ հույսը արժի դնել Վրաստանի կամ էլ Ռուսաստանի վրա։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը դիմում է ռուսական դեսպան Գոլիցինին։ Որից ստանում է հանձնարարական նամակ, վարչապետ Վորոնցովին ուղղված, և մեկնում է Պետերբուրգ։ Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Նա մտադիր էր՝ օգնել վրաց թագավոր Հերակլ Բ-ին՝ պայքարել Թուրքիայի դեմ։ Վրաց թագավորը համաձայնվում է օգնել Էմինին, և հանձնարարում նրան վարժեցնել վրաց զորքերը եվրոպական ռազմական արվեստով։