вторник, 5 января 2016 г.

Կորցրած ծնունդը


Դոնալդ Բիսսեթ
Թարգմանություն անգլերենից

Լինում է չի լինում մի մեծ հայր-փիղ է լինում, որն ապրում է Ուփսնեյդ գազանանոցում մայր-փղի և փիղ-բալիկի՝ Յալմարի հետ:

Հայր փիղը շատ-շատ մեծ էր, մայր-փիղը բավականին մեծ  և անգամ Յալմարն էր մեծ (փղերը փոքր չեն լինում):



Մի օր նրանք տեսնում են, որ հայր-փիղը կանգնել է գլխի վրա:

-Ի՞նչ ես անում, -հարցնում է մայր-փիղը:
-Ես փորձում եմ ինչ-որ բան հիշել,- պատասխանեց հայր-փիղը:

-Իսկ ի՞նչ ես փորձում հիշել?

Եթե ես իմանայի դա, -ասաց հայր-փիղը, -ապա չէի փորձի այն հիշել, իմ սիրելիս:

-Յալմար, որդիս, ապա գնա և փորձի գտնել այն, ինչ կորցրել է հարդ:
Յալմարը դանդաղ շարժվեց, գնաց ճանապարհով, ապա բարձրացավ մի փոքր բլուրի վրա, նստեց և սկսեց նայել ամպերին, որոնք մեկը մյուսի ետևից վազում էին երկնքում:

Հանկարծ նա լսեց լացի ձայն: Նա ոչինչ չէր տեսոնւմ, սակայն լացի ձայնը շատ մոտիկից էր գալիս:
-Խնդրում եմ, մի լացիր: Ես կօգնեմ քեզ, -ասաց Յալմարը:
Լացը դադարեց: -Ո՞վ ես դու, -հարցրեց Յալմարը,- ես քեզ չեմ տեսոնւմ:
-Ես կորած ծննդյան օրն եմ և չգիտե, թե ումն եմ:
-Վայ, ափսոս, իսկ դու ծննդյան տորտ ունե՞ս:
-Իհարկե, ծննդյան օրերին միշտ էլ լինում են տորտեր: Իմ տորտի վրա, օրինակ, վեց մոմ կա: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը վեց տարեկան է դառնում:
-Ինչ լավ է վեց տարեկան լինել, մտածեց Յալմարը: -Այնքան լավ, որքան յոթ տարեկան լինել, կամ ութ տարեկան, սակայն, իհարկե, ամենալավը՝ վեց տարեկանն է:
-Կներես, բայց ես քեզ երևի չեմ կարող օգնել, ես չգիտեմ, թե ով է մոռացել իր ծնունդը:
Երբ Յալմարը վերադարձավ տուն, հայրիկը արդեն գլխի վրա չէր՝ նա նստած ճաշում էր:
-Ես հիշեցի, հիշեցի, որ դա այսօր էր:
-Ի՞նչն էր այսօր:
Այն, որ այսօր քո ծննդյան օրն է, ասաց մայրիկը, ներս մտնելով սենյակ: -Դու այսօր դառնում ես վեց տարեկան:
Յալմարը վազեց դեպի բլուրը և կանչեց ոռացված ծննդյան օրվան.
-Դուրս արի, դու իմ ծննդյան օրն ես: Ես եմ վեց տարեկան դառնում այսօր:
-Ուռա՜՜՜՜, բացականչեց ծնունդը:
Երեկոյան Յալմարը ստացավ ծննդյան տորտը, որի վրա վեց մոմ կար: Նա կնճիթով հանգցրեց բոլոր մոմերը և մտածեց, թե ինչքան լավ է լինել վեց տարեկան:


Комментариев нет:

Отправить комментарий