суббота, 16 января 2016 г.

Մրջյունն ու շաքարը


Լյուսի մորաքույրը տուն և այգի ուներ: Նա ապրում էր տանը, իսկ հարյուրավոր մրջյունները՝ այգում: Մի օր Թոմաս անունով մրջյունը ասաց, որ գնում է որևէ ուտելու բան գտնելու: Նա անցավ դռան միջով, խոհանոցի հատակով և բանալու անցքով մտավ խոհանոցի պահարանը: 
Երբ նա հայտնվեց պահարանում, նա նայեց շուրջ բոլորը և տեսավ շաքարով լի մի մեծ աման: 

-Վայ, ասաց Թոմասը, - սա ինձ շատ է դուր գալիս: Նա սկսեց ուտել շաքարը: Այն շատ քաղցր էր: Նա առանց դադար տալու ուտում էր և գիրանում: Նա այնքան կերավ և այնքան գիրացավ, որ այլևս չէր կարողանում ուտել և շարժվել: Երբ նա որոշեց տուն գնալ, նա հասկացավ, որ չի կարող անցնել բանալու անցքով: Թոմասը սկսեց լացել՝ նա գիտեր, որ մայրիկն իրեն է սպասում: Նա ևս մեկ անգամ փորձեց դուրս գալ, բայց չստացվեց: 
Թոմասը նիհարելու համար սկսեց մարմնամարզություն անել: Մեկ-երկու հաշվին՝ խորը շունչ էր քաշում և կքանստում: Այնուհետ վազում էր, ցատկոտում, մինչև որ նորից նիհարեց: Հիմա արդեն Թոմասը կարող էր հեշտությամբ անցնել բանալու անցքով: Սակայն այնքան էր մարզվել, որ կրկին սովածացել էր: Նա նորից շաքար կերավ և նորից գիրացավ և չկարողացավ տուն գնալ: Նա նորից մարզվեց և այս անգամ, հաղթահարելով սովը, վերադարձավ տուն: 
Երբ նա տուն եկավ, նա պատմեց իր մայրիկին շաքարի մասին: 
-Գնանք, տեսնենք մորաքույր Լյուսիին, -ասաց մայրիկը:
Նրանք գնացին այգով, խոհանոցի հատակով, մտան հյուրասենյակ, մոտեցան մորաքույր Լյուսիի աթոռին: 
Մորաքույր Լյուսին շատ ուրախացավ, տեսնելով մրջյուններին: Նրանք պատմեցին շաքարի պատմությունը: Մորաքույր Լյուսին համբուրեց բոլոր մրջյուններին և խոստացավ այսուհետ իրենց համար խոհանոցի հատակին մի աման շաքար թողնել:
-Շատ շնորհակալ ենք, ցտեսություն -ասացին մրջյունները և ուրախ վերադարձան տուն:


Комментариев нет:

Отправить комментарий