воскресенье, 3 января 2016 г.

Իմ ստացած և նվիրած ամենաթանկ, հիշվող, սիրելի նվերը


Իմ ստացած ամենահիշարժան նվերն իմ երկրորդ պլանշետն է: Երբ իմ առաջին պլանշետը փչացավ, մենք փորձում էինք այն վերանորոգել, բայց չէր ստացվում: Ես հուսահատվել էի և չէի սպասում, որ իմ ծնողները ինձ համար նոր պլանշետ կգնեն: Երբ ստացա այդ նվերը, շատ ուրախացա: 
Իմ նվիրած լավագույն նվերի մասին հարցրեցի մայրիկիս. նա ասաց, որ իր կյանքի ամենալավ նվերը ինքը ստացել է ինձանից, երբ ես երթուղայինով տուն գնալիս դպրոցի մոտից ձնծաղիկներ էի գնում իր համար: Մայրիկս ասաց, որ այդ ձնծաղիկներն իր կյանքի ամենաթանկ նվերն էր: 

1 комментарий: