понедельник, 29 октября 2018 г.

ՄԱԿ

   Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։
   Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։

четверг, 18 октября 2018 г.

Հայոց Սրբերը


   Բնութագրելով Ս․Մաշտոցի և Ս․Պարթևի գործերը՝ Լեոն գրում է․«Նրանք առաջին էին՝ որոնց հայացված եկեղեցու համար՝ գրեցին և երգեցին հայերեն երգեր։ Իրենց գործերը շարունակեցին իրենց աշակերտները, որոնք ոսկեդարին հանձնեցին իրենց պայծառ գրերի՝ մի մեծ շարք։»

   Խորենացին՝ Մաշտոցի մասին գերեզանցել է՝ «Նր հոգու մեջ չկար՝ ստի և հանցագործության համար տեղ, այն միայն բարի և ազնիվ մարդու, այդ իսկ պատճառով ես նրան հարգում եմ։ Նա պայծառ էր իր գործերով։»

   Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

   Արևելյան Հայաստանում՝ իր շրջագայություններից մեկում՝ նա հայտնվում է Բուն Աղվանքում, որտեղ Բենիամին եկեղեցու օգնությամբ ստեղծեց տառերը։

   Իսահակ Պարթևը Ներսես կաթողիկոսի որդին է, Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որը 387թ․-ին 52 տարեկանում դառնում է հայոց հայրապետական աթոռի գահակալը։ Պարթևը ունի՝ երաժշտական, լեզվագիտական և հռետորական կրթություն, և այդ՝ կրթության շնորհիվ՝ մեծ նպաստ է բերել՝ հայոց մշակույթին։ Մեսրոպ Մաշտոցի հետ դարձան՝ հայ դպրության և եկեղեցական մատենագրության հւմնադիրներ։

Վարչապետի հրաժարականի քննարկում

 Հայաստանի վարչապետի հրաժարականը, իմ կարծիքով, ունի որոշակի ռիսկեր։ Այդ ռիսկերի լրջությունը հասկանում է առաջին հերթին հենց ինքը՝ վարչապետը։ Այն խոստումներին, որոնք Փաշինյանին են տվել դեպուտատներ,՝ դժվար է լիովին հավատալ։ Այդ եզրակացությունը կարելի է անել այն քվեարկությունից, որը անցավ խորհրդարանում մայիսի մեկին, երբ Հանրապետական կուսակցությունը խոստացել էր ապահովվել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայները, սակայն դա տեղի չունեցավ։ Փաշինյանը այս ամենը հասկանալով, դիմեց հրաժարականի քայլին, քանի որ գործող խորհրդարանի հետ չէր կարող աշխատել այնպես, որպեսզի ապահովեր ժողովրդի այն իղձերը, որի սպասումները ուներ ժողովուրդը հեղափոխությունից հետո։
   Ես շատ կցանկանայի, որ մեր դեպուտատները լավ իմանային համաշխարհային պատմությունը։ Չնայած նրա, որ մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, պատմությանը քաջ հայտնի է Դեֆենեստրացիա հասկացողությունը- պատուհանից դուրս նետելը։ 1419 թ․-ին և 1618-թ․-ին Չեխիայում ժողովուրդը պատուհանից դուրս է նետել գործող իշխանություններին։ Ինձ թվում է, որ եթե մեր դեպուտատները շարունակեն չհասկանալ այս պահը, ժողովուրդի համբերության բաժակը կլցվի և կարող են տեղի ունենան տարբեր զարգացումներ։ Ինչպես հայտնի արտահայտությունում՝ սիրելուց մինչև ատելը մեկ քայլ է և տա Աստված՝ այդ քայլը անելու կարիք չլինի։

Սուրբ Մեսրոպ Մաշտոց


   1979 թվականից սկսած, երեք տարին՝ մեկ անգամ, Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է սուրբ թարգմանչի օրերը։ Այդ տոները ավելացրել են օրացույցի մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները։
   Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպ Մաշտոցն՝ ապավինում էր Աստծուն՝ իր աղոթքներով։ ԵՎ Աստված, որը կատարում է իրենից վախեցողների կամքը, լսում է՝ Մեսրոպ Մաշտոցի աղոթքները։ Աստվածն գրերի տեսքով ցույց է տալիս՝ իր հարգանքը Մեսրոպ Մաշտոցին։ Հենց Աստծու օգնությամբ Մեսրոպ Մաշտոցը գրում է այդպիսի՝ արվեստագետ բաներ։»

   Մեսրոպ Մաշտոցն առաջին անգամ թարգմանել է՝ սուրբ գրքի հետևյալ տողը՝ «Ճանաչել զիմաստութիվն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

   Սահակ Պարթևի և Մաշտոցի ջանքերով Հայաստանում բացվում են դպրոցներ, որտեղ՝ Մաշտոցն ու Պարթևը սովորեցնում են աշակերտներին՝ հայ գրերը և թարգմանչական արվեստը։ Նրանց շնորհիվ աշակերտներից շատերը դարձան թարգմանիչ։ Նրանք թարգմանեցին ասորենից և հունարենից՝ Աստվածաշունչը, իսկ Մաշտոցն ու Պարթևը այն խմբագրեցին։ Այդ թարգմանությունը այնքան կատարյալ է, որ իրեն մինչև հիմա կոչում են «Թագուհի Թարգմանութեան»։
   Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունները ներկայացնում էին մեծ արժեքավորում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ասորեստանում և Հունաստանում, քանի որ այդ գրերում պահպանվել է իրենց պատմական արժեքների մեծ մասը։


   Հայ բժշկապետերը հիշում են շատ հույն և արաբ և այլ ազգի բժիշկներ, որոնց անունները և գործերը՝ պահպանվել են միայն գրաբարյան թարգմանությունների մեջ։
   Թարգմանությունները շարունակվում էին նույնիսկ միջին դարում։ Հայերեն լեզու թարգմանված էին․ Հին ֆրանսերեն, հուներեն, արաբերեն, ռուսերեն և այլ լեզուներով մեծ գործեր։ Այդ գործերը, որոնք թարգմանված էին հայերեն՝ բժշկության, փիլիսոփայության, աշխարհագրության, միջնադարյան գրականության և այլ մեծ գործեր են։ 19-20-րդ․դարերի համաշխարհային գրականության գործերը հայերեն են թարգմանել․ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Խաչիկ Դաշտենցը, Եղիշե Չարենցը և ուրիշները։
   Թարգմանիչները ունեն նույնիսկ սեփական տոնը, որը նշվում է Սեպտեմբերի 30-ին։

вторник, 16 октября 2018 г.

պատմության տննային առաչադրանք

Համեմատե՛ք հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները, նշե՛ք դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները
   XIX դարի կեսերին՝ Հայաստանում տեղի ունեցավ՝ սոցիալ-տնտեսական ու քաղաքական փոփոխություններ, որոնց վրա ազդեցություն թողեցին Արևմտյան Եվրոպայում և ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժումները։ Հայաստանում քննարկում էին երկրի ապագան, սոցիալական ու ազգային ազատությունը, եկեղեցու լեզվի հարցերը։ Այս քննարկման արդյունքում ձևավորվեցին՝ տարբեր հասարակական-քաղաքական հոսանքներ, որոնցից ամենա նշանավորն էին՝ պահպանողական ու ազատական(լիբեռալ)։
   Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը՝ միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային էին համարում՝ միապետական համակարգի միավորումը, գրաբարյան հայերենը, եկեղեցու բարոյական նկարագիրը։ Նրանք հանդես էին գալիս՝ ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին՝ գյուղացիների, քաղաքի արհեստավորների ու մանր արևտրականների շահերը։ Կարևորում էին հասարակության համար՝ կրթված անհատներ պատրաստելը։ Ճանաչված դեմքերից են՝ Գաբրիել Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը, գրող Ծերեթելին։
   Ազատական հոսանքը հանդես եկավ՝ հայության եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու նպատակով։ Նրանք քննադատում էին առկա եկեղեցին, սակայն հաճախ այն հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պնդում էին՝ հրաժարվել գրաբարից, և անցնել աշխարհաբարին։ Նրանց մեծ մասը դեմ էր հեղափոխական գործողություններին։ Կարևորում էին ազգի ինքնորոշման հարցը։ Նրանցից նշանավորներն էին՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիքոր Օտյանը, Հակոբ Պարոնյանը։
   Ազգայնականները XIX-երրորդ դարի կեսին ամրապնդվեցին՝ ազգայնական և սոցիալիստական ուղղությունները։ Միքայել Նալբանդյանը դարձավ ազգային հեղափոխական-ժողովրդական ուղղության հիմնադիրը։ Նա ուզում էր՝ ազգային արժեքները մոտիկացնել եվրոպական արժեքներին։ Նրա համար օրինակ էր ծառայում ռուսական աբստամբական շարժումը, նպատակն էր՝ հավասար և արդար հասարակարգի՝ սոցիալիզմին հասնելը։

понедельник, 15 октября 2018 г.

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն



Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: 

пятница, 12 октября 2018 г.

ժողովուրդ

Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները։
   Հակաժողովրդավարական ռեժիմը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն, օրենքի գերակայունություն։ Այնտեղ իշխանությունը անվերահսկելի է, անսանձ։ Այնտեղ պետությունը ճնշում է՝ անհատին, ոտնահարում իրա իրավունքները։ Հակաժողովրդավարական ռեժիմը՝ անտեսում է՝ ազգային փոքրամասնությունների շահերը, մարդկանց կրոնական համոզմունքների առանձնահատկությունները։ Հակաժողովրդավարական ռեժիմի ըստ դասակարգման լինում է․
Ինքնակալական, Ամբողջատիրական, Բռնապետական, Միահեծանական։
   Ժողովրդավարական ռեժիմի դասակարգումը լինում է՝ Սոցիալական-Ժողովրդավարական և Ազատական-Ժողովրդավարական։ Ժողովրդավարական ազատական ռեժիմը ենթադրում է՝ մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայունություն, ժողովրդաիշխանության իրականացում։ Այս ռեժիմը՝ կազմավորվում է՝ իրավական պետություններում։ Միայն ազատական ռեժիմը բավարար չէ՝ լիարժեք ժողովրդավարության հաստատման համար։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչն է ավելի կարևոր՝ անհատի ազատության սկզբունքը, թե սոցիալական հավասարության սկզբունքը։ Այս հարցի պատասխանն է ազատական-իրավական պետությունը՝ դարձնել սոցիալական, մարդասիրական պետություն։
   Վերջի իրադարձություններից հետո՝ Հայաստանի հանրապետությունում՝ ձևավորվում է ժողովրդավարական կառավարման ձև։ ԵՎ նա ավելի կհաստատվի՝ խորհրդարանական ընտրություններից հետո։