Ատոմային էներգետիկան և բնապահպանական խնդիրները:
Միջուկային
էնէրգետիկա, էներգետիկայի ճյուղ է, որն օգտագործում է միջուկային էներգիան։ Միջուկային էներգետիկայի հիմքը ատոմային էւեկտրակայանն է։ Տեխնիկայի ոչ մի բնագավառ այնքան արագ չի զարգանում, ինչպես միջուկային էներգետիկան։ 1954 թվականին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին ԱԷԿ։
ԱԷԿ-ների հիմնական էներգիա արտադրող հանգույցը միջուկային ռեակտորն է, որտեղ էներգիայի անջատումը կատարվում է ծանր տարրերի միջուկների տրոհման հաշվին։ Միջուկային ռեակտորում անջատված ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի սկզբունքորեն չի տարբերվում սովորական ջերմային էլեկտրակայաններում իրականացվող եղանակներից։
XX եւ XXI դարերի սահմանագծին ատոմային էներգետիկան Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է եւ վճռորոշ դեր է կատարում ազգային էներգամատակարարման մեջ: Արդի տարիֆագոյացման պայմաններում հստակ ձեւավորվել է ատոմային էներգետիկայի մրցունակության բարձրացման միտումը: Այսօր օրգանական վառելիքով գործող ջերմակայանների էլեկտրաէներգիայի բարձր գնի եւ ատոմակայանների էլեկտրաէներգիայի ցածր գնի միջեւ խզվածքն էլ ավելի է մեծանում:
ԱԷԿ-ների
առավելությունը մյուն էլեկտրակայանների համեմա-տությամբ այն է որ փոքր քանակի
վառելիքով, ուռանով, կարելի է ստա-նալ մեծ քանակի էժան էներգիա: Սակայն հաշվի
առնենք որ ՋԷԿ-ի կա-ռուցումը ավելի էշան է քան ԱԷԿ-ի: Բացի դրանից ԱԷԿ-ի ճիշտ շահա-գործման
դեպքում, նա բնապահպանական առումով ավելի մաքուր է: ՋԷԿ-երում օգտագործվող
քարածուխի, նաֆտի, գազի պաշարները ան-վերջ չէն:
Կարծես թե հիդրոկայաններում
օգտագործվող ջրի էներգիան պետք է ավելի քիչ աղտոտել միջավայրը: Սակայն, մեծ
տարածություններ են զբաղեցնում ջրամբարտակները, առաջացնում են ճահիճներ,
ոչինչանում են ձկները: Այս խնդիրները չունեն ԱԷԿ-ները: Ռադիացյայի չափաբա-ժինը ճիշտ
շահագրծման դեպքում կարելի է հասցնել մինիմալի: Սակայն ինչպես տեսանք Չեռնոբիլի
ատոմակայանի վթարից հետո, բնությանը և մարդկությանը հասցրած վնասները սարսափելի
էին:
Комментариев нет:
Отправить комментарий