Էվկլիդես
- հին հույն մաթեմատիկոս, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։
Ապրրել է մ.թ.ա. 4-րդ դարում: Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս Առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց
հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել
էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու
համար։ Այդ հանգամանքից ելնելով՝ Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը՝ «Սկզբունքները»։
1. «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
2. «Պատկերների տրոհման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների՝ հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
3. «Phaenomena»՝ նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը։
4. «Կոնական
հատույթներ»
VII դարում Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները» Անանիա
Շիրակացին թարգմանել է հայերեն։ Նույն աշխատությունը XVII դարում թարգմանել է մանկավարժ, մատենագետ Գրիգոր
Րաբունապետ
Կեսարացին։ Այդ ամբողջական թարգմանությունը հասել է մեր օրերը։
«Սկզբունքները» Էվկլիդեսի
ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որոնցից առաջինն ամբողջովին
նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը
հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը՝ ներգծյալ
և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում
է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին,
իսկ վերջին 3-ը՝ տարածաչափությանը։ «Սկզբունքները» ստացավ տրամաբանական այնպիսի շարադրանք,
որն իր ապրած երկու հազարամյակներում ի զորու չեղավ գերազանցել ոչ ոք։ Այս աշխատությունն
իր հազարամյակների պատմության ընթացքում ստացել է բազում մեկնաբանություններ, որոնցից
առաջինը ներկայացնում է Հին Հունաստանում մաթեմատիկայի պատմական զարգացման կարևորագույն
փաստերը։ Դարեր շարունակ «Սկզբունքները» եղել է երկրաչափության միակ դասագիրքն աշխարհում,
իսկ այսօր, չնայած, որ սակավաթիվ երկրներում են դասավանդում այդ գրքով, երկրաչափության
բոլոր դասագրքերի հիմքում շարունակում է կանգնել հենց «Սկզբունքները»։
Այդ Էվկլիդոսի մասին կան
շատ պատմվածքներ և լեգենդներ: Առավել հայտնի լեգենդներից մեկը հասել է մեզ Արքիմեդի
շնորհիվ: Մի օր թագավոր Պտղոմեոսը որոշել է ուսումնասիրել երկրաչափությունը Էվկլիդեսի
«Սկզբունքներով»: Սակայն նա շատ է դժվարացել: Պտղոմեոսը դիմել է Էֆկլիդեսին
թե կա արցյոք մի այլ մեթոդ երկրաչափություն սրվորելու:
Էվկլիդեսը պատասխանել է հայտնի արտահայտությամբ.
«Երկրաչափությունում չկան թագավորական մեթոդներ»:
Մեկ անգամ Էվկլիդեսի աշակերտներից մեկը
հարցրեց նրան թե ինչ շահ կստանա երկրաչա-փությունը ուսումնասիրելուց: Էվկլիդեսը
կանչեց իր ծառային և ասաց, որպիսզի նա տա աշակերտին երեք հույնական դրամ: «Վերցրու
այս գումարը, եթե քեզ գիտության մեջ միայն շահն է հետաքր-քրում»- ասաց Էվկլիդեսը:
Комментариев нет:
Отправить комментарий