Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա։ Սա այսօրվա բազմաթիվ
խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում։ Ճառագայթումը,
իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի
բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ
և խթանում է գենետիկական փոփոխությունները։ Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման
աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։
Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։ Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է։ Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։ Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։ Մարդը ենթարկվում է ճառագայթման 2 տեսակների՝ արտաքին և ներքին։ Ճառագայթման չափաբաժինները զգալիորեն տարբերվում են և կախված են նրանից, թե որտեղ է մարդ ապրում։

Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող ռադիոակտիվ ֆոնը կազմում է մարդու ստացած
ողջ արտաքին ճառագայթման կեսից փոքր-ինչ քիչ։ Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ,
որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները։ Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում
են ավելի շատ, քան հասարակածը։ Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ,
որի ուժագծերը մտնում և դուրս են գալիս բևեռներում։ Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է
խաղում այն, թե որտեղ է գտնվում մարդը։ Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան
մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու
հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները։
Բանկչության ներքին ճառագայթման 2/3-ը գալիս է օդի, ջրի և սննդի հետ օրգանիզմ
ներթափանցած ռադիոակտիվ նյութերից։ Միջինում մարդ սատնում է 180 մկԶվտ/տարին կալիում
40-ի հաշվին, որը մարսվում է կենսագործունեության համար անհրաժեշտ կալիումի հետ միասին։
Պոլոնիում-210-ի և Կապար-210-ի նուկլիդները խտացված են ձկան և այլ ծովային կենդանիների
մեջ, և այս պատճառով նրանք, ովքեր շատ են օգտագործում ծովի պարգևները, ստանում են ներքին
ճառագայթման համեմատաբար բարձր չափաբաժիներ։ Հյուսիսում ապրողները, ովքեր օգտագործում
են եղջերուի միս, նույնպես ստանում են բարձր ներքին ճառագայթում, քանի որ եղջերուի
սնունդ հանդիսացող բուսականությունը իր մեջ պարունակում է պոլոնիումի և կապարի իզոտոպներ։
Գիտնականները հաստատել են, որ բնական ճառագայթման աղբյուրներից ամենակշռավորը հանդիսանում
է ռադիոակտիվ ռադոն գազը՝ դա անտեսանելի գազ է, որը չունի ոչ հոտ, ոչ համ և 7.5 անգամ
ծանր է օդից։ Բնության մեջ ռադոնը հանդիպում է 2 տեսակով՝ ռադոն-220 և ռադոն-222։ Ճառագայթման
հիմական մասը գալիս է ոչ թե հենց ռադոնից, այլ նրա քայքայման արգասիք հանդիսցող նյութերից։
Մարդիկ ճառագայթվում են օդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոնուկլիդներից։ Ռադոնը արձակվում
է երկրակեղևից, համարյա թե ամենուրեք և այդ պատճառով ճառագայթման մեծ մասը մարդը ստանում
է՝ գտնվելով շենքի առաջին հարկերում, չօդափոխվող սենյակում։
Աշխարհի բոլոր վառարաններից և բուխարիներից օդ է արտանետվում նույն քանակի մուր,
որքան էլեկտրակայաններից։ Վերջին տասնամյակների ընթացքում մարդը եռանդուն զբաղվում
է միջուկային ֆիզիկայի խնդիրներով, ստեղծել է հարյուրավոր արհեստական ռադիոնուկլիդներ,
սովորել է օգտագործել ատոմի հնարավորությունները բազմաթիվ բնագավառներում՝ բժշկությունում,
էներգետիկայում, բազմաթիվ սարքավորումներում, ընդերքաբանությունում, ռազմական արտադրությունում
և այլն։ Այս ամենը պարզ է, որ բերում է մարդու լրացուցիչ ճառագայթման։ Սովորաբար չափաբաժինները
մեծ չեն, բայց պատահում է, երբ արհեստական աղբյուրները հազարավոր անգամներ գերազանցում
են բնակարանների ինտենսիվությունը։ Ռադոակտիվության կիրառման հետ կապված բժշկական պրոցեդուրաները
և բուժման եղանակները հանդիսանում են մարդածին ճառագայթման աղբյուրներից հիմնականը։ Օրինակ՝ ատամների ռենտգենոգրաֆիայի ժամանակ
մարդը ստանում է 0.03 Զվտ տեղային միանգամյա ճառագայթում։ Ստամոքսի ռենտգենոգրաֆիայի
ժամանակ՝ 0.3 Զվտ։ Ատոմային պայթյունները նույնպես իրենց դերն են խաղում մարդու լրացուցիչ
ճառագայթման գործում։ Փորձարկումներից առաջացած ռադիոակտիվ տեղումները մթնոլորտում
տարածվում են ողջ երկրագնդով մեկ՝ ավելացնելով աղտոտվածության մակարդակը։ Միջուկային էներգետիկայից ստացած ճառագայթումը հիմնականում
կազմում է բնական աղբյուրներից ստացած ճառագայթման 2%-ից քիչ մասը։
Комментариев нет:
Отправить комментарий