Կյանքի ծագում, բնագիտության և փիլիսոփայության կենտրոնական խնդիրներից մեկը։ Իդեալիստները պնդում են, որ կյանքը արարել է աստված։ Հակառակ դրան, մատերիալիստները գտնում են, որ կյանքն ունի նյութական ծագում և առաջացել է բնության ընդհանուր օրինաչափությունների հիման վրա։ Գիտության մեջ կյանքի ծագման վերաբերյալ ընդունված տեսությունը աբիոգենեզն է կամ բիոգենեզը, ըստ որի պարզագույն օրգանիզմներն առաջացել են օրգանական մոլեկուլներից: Աբիոգենեզի ուսումնասիրությունը ընդգրկում է երեք դասի մոտեցումներ՝ երկրաբանական, քիմիական և կենսաբանական: Երկիր մոլորակը մարդկանց հայտնի միակ մոլորակն է, որտեղ գոյություն ունի կյանք:
Կրեացիոնիզմի վարկած: Անտիկ շրջանի գիտնականների մի մասը գտնում էր, որ կյանքը Երկրի վրա ստեղծվել է Արարչի կողմից, և այն անփոփոխ է:
Ինքնածնության վարկած: Գիտնականների մի այլ խումբ ենթադրում էր, որ առաջին կենդանի էակներն անմիջականորեն ինքնագոյացել են անկենդան նյութից գոմաղբից, տիղմից, խոնավ հողից 《կենսածին ուժի》 ազդեցության շնորհիվ, մի 《ուժ》 որը գոյություն ունի ամենուրեք:
Պանսպերմիայի վարկածի կողմնակիցները գտնում էին, որ գոյություն ունեն《կյանքի սերմեր》, որոնք Երկիր մոլորակ են տեղափոխվել մետեորիտների միջոցով այլ մոլորակներից:
Կայուն վիճակի վարկածի կողմնակիցները գտնում էին, որ կյանքը միշտ գոյություն է ունեցել և անփոփոխ է:

Комментариев нет:
Отправить комментарий