. Եթե մթնշաղին պատուհանից
դուրս նայենք երբ սենյակի լույսը վառվում է, ապա ապակու մեջ կտեսնենք սենյակի պատկերը:
Ապակու վրա ընկնող լույսը մասամբ հետ է գալիս դեպի մեզ: Այն անվանում են անդրադարձված
լույս:
2. Եթե մարմինը հարթ
չէ, ապա նրանից լույսը անդրադառնում է բոլոր հնարավոր ուղղություններով- ցրիվ անդրադարձում:
Հայելային անդրադարձումը- հարթ մարմնից անդրադարձում է, որը ունի ուղղություն:
3. Օպտիկական սկավառակը
սարք է, որով հետազոտում են լույսի անդրադարձման երևույթը: Սկավառակի կենտրոնում ամրացված
է հարթ հայելի: Հայելու վրա լույս գցելով և այն տեղաշարժելով կտեսնենք, որ բոլոր դեպքերում
ընկնող և անդրադարձող ճառագայթները և O կետում մակերևույթին տարած ուղղահայացը մնում
են միևնույն հարթության մեջ, և ընկնող և անդրադարձող ճառագայթները կազմում են հավասար
անկյուն:
4. Ընկնող OA ճառագայթով
և O կետում հայելու մակերևույթին տարված ուղղահայացով անցնող հարթությունը կոչվում
է անկման հարթություն:
5. Այդ ուղղահայացի
հետ ընկնող ճառագայթի կազմած անկյունը անվանում են անկման անկյուն, իսկ անդրադարձող
ճառագայթի կազմած անկյունը՝ անդրադարձման անկյուն:
6. Անդրադարձման անկյունը
հավասար է անկման անկյանը:
Комментариев нет:
Отправить комментарий