Մենդելի առաջին օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե
խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը
կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում
է միայն մեկ հատկանիշ։
Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելի
փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն
արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ
ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներ ունեին
հարթ մակերևույթ։
Երկու հոմոզիգոտ
ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ
նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։
Առաջին վարկած
Գոյություն ունեն գեների այլընտրանքային
տարբերակներ, որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են։ Օրինակ՝ ոլոռի
գույնը որոշող գենը կանաչի դպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ
տեսակով։ Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ։
Երկրորդ վարկած
Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի
համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները
կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2
նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի
2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։
Երրորդ վարկած
Եթե ժառանգական զույգի երկու ալելները
տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում է օրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի
արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելները
նշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (A), իսկ ռեցեսիվ ալելները
ներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a)։
Չորրորդ վարկած
Սերմնաբջիջը կամ ձվաբջիջը ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար կրում է
միայն մեկ ալել, քանի որ ալելների զույգի երկու անդամները ճեղքավորվում են գամետների առաջացման ժամանակ։ Այս պնդումը այժմ հայտնի է
որպես ճեղքավորման օրնեք: Երբ
բեղմնավորման ժամանակ սերմնաբջիջն ու ձվաբջիջը միանում են, յուրաքանչյուրը
ներդնում է իր ալելները՝ վերականգնելով սերնդի ալելներիզույգը։
Դոմինանտ, գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։ Ըստ Մենդելի, Դոմինանտությունը դա հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի արտաքին հատկանիշների գերակշռությունն է։
Նրա հակադիր բևեռը, որը ցույց է տալիս արտաքինից անհետացող կամ վերացող հատկանիշների դրսևորումը կոչվեց հակադոմինանտ կամ առավել տարածված անվանումով՝ ռեցեսիվ:
Комментариев нет:
Отправить комментарий