вторник, 21 марта 2017 г.

Լույսի բեկումը: Լույսի բեկման օրենքը: Ոսպնյակներ:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում:

Բեկման օրենք:

Լույսը օդից որևէ միջավայր անցնում է այնպես, որ բեկված ճառագայթը մնում է անկման հարթության մեջ: Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին, անկախ անկման անկյունից, այդ միզավայրի համար հաստատուն է:

siná =n =const

sinjb

Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը:

Ոսպնյակները անվանում են բարակ, եթե նրա հաստատությունը շատ փոքր է մակերևույթի շառավիղներից:

Ոսպնյակները լինում են 6 տեսակի` երկուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ,երկգոգավոր, հարթ-գոգավոր և ուռուցիկ-գոգավոր:

Եթե ուղղել ուռուցիկ ոսպնյակի վրա լույսի լայն փունջ, ոսպնյակով անցնելուց հետո փունջը հավաքվում է մի կետում; որը կոչվում է կիզակետ:

Ուռուցիկ ոսպնյակը անվանում են հավաքող:

Եթե լույսը ուղարկենք գոգավոր ոսպնյակի վրա, ոսպնյակը անցնելուց հետո, փունջը ցրվում է:Այդպիսի ոսպնյակները անվանում են` ցրող:

Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիսակետային հեռավորության հակադարձ մեծությունը:

D=1

F

միավորը`դիոպտրիան է:

Комментариев нет:

Отправить комментарий