Լույս: Լույսի տարածումը
համասեռ միջավայրում:
1
Ըստ Նյուտոնի՝ լույսը կազմված է փոքրիկ մասնիկներիկ՝ կորպուսկուլներից,
որոնք լուսատու մարմինը (Արեգակը, մոմի լույսը), առաքում է բոլոր ուղղություննորով՝
ուղիղների կամ ճառագայթների երկայնքով:
Եթե այդ ճառագայթները ընկնում են մեր աչքի մեջ, ապա տեսնում ենք
լուսատու առարկան:
Քրիստիան Հյույգենսն առաջարկել
է լույսի ալիքային տեսությունը: Ըստ Հյուգենսի, լույսը, լույսի աղբյուրից առաքվող առաձգական
ալիքն է:
2 Երբ լույսի ճառագայթներն ընկնում
են ընդունիչի սարքի վրա, ապա սարքի էկրա-նին գրանցվում է լուսատու մարմնի պատկերը: Եթե
լուսատու մարմնի չափերը շատ փոքր են մինչև էկրան հեռավորությունից, այն անվանում են
լույսի կետային աղբյուր:
3 Լույսի բնական աղբյուրներն են
— Արեգակը, աստղերը, կայծակը և այլն:
Արհեստական աղբյուրներն են
— ջերմային աղբյուրները (էլեկտրալամպ, գազային բոց, շիկացած մարմին), ոչ ջերմային
(ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր):
4 Լուսինը անդրադարձնում է Արեգակի
լույսը: Արեգակը ինքը լույսի աղբյուր է:
5 Լույսի տարածմանը զուգնթաց տեղի
է ունենում էնեչգիայի տեղափոխում, և լույսի ճառագայթը ցույց է տալիս այն ուղղությունը,
որով ‘’տեղափոխվում’’ է լուսային էներ-գիան:
6 Թափանցիկ համասեռ միջավայրում
լույսի ճառագայթներն ուղիղ գծեր են:
7 Լույսի կետային աղբյուրի միջոցով
լուսավորվելով առարկան՝ ստամնում ենք այդ առարկայի ցայտուն ստվերը: Դա վկայում է լույսի
ուղղագիծ տարածման մասին: Եթե լույ-սի աղբյուրը կետային չէ, դիտվում է կիսաստվեր:
Комментариев нет:
Отправить комментарий