четверг, 7 сентября 2017 г.

Փիլիսոփայություն



Պլատոնը (բառացի նշանակում է թիկնեղ, իսկական անունը՝ Արիստոկլես) ծնվել է արիստոկրատի ընտանիքում: Հայրն Ատտիկայի թագավոր Կոդրոսի տոհմից էր, մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի: Պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, սակայն 407 թ-ից աշակերտելով Սոկրատեսին՝ որոշել է լրջորեն զբաղվել փիլիսոփայությամբ: Ուսուցչի մահվանից հետո Պլատոնը հեռացել է Աթենքից, շուրջ 1 տարի ապրել է Մեգարայում, այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում (Սիցիլիա) բռնակալ Դիոնիսիոսը պալատական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով նրան վաճառել է ստրկության: Ազատվելով՝ Պլատոնը վերադարձել է Աթենք, 387 թ-ին հիմնադրել է սեփական դպրոց՝ Պլատոնյան ակադեմիան (անվանվել է «ակադեմիա», որովհետև հիմնադրվել է առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում), որը դարձել է անտիկ գիտության և իդեալիստական փիլիսոփայության խոշորագույն կենտրոն: 

Դիոնիսիոսի մահվանից հետո Պլատոնը կրկին մեկնել է Սիրակուզա՝ հուսալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը: Սակայն անհաջողության է մատնվել և վերադարձել Աթենք, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:

Նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա նշանակալիորեն ազդել են Հերակլիտեսի, էլեաթների, պյութագորականների և հատկապես Սոկրատեսի փիլիսոփայական ուսմունքները:

Ըստ Պլատոնի փիլիսոփայության՝ եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն անփոփոխ են: Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին:

Պլատոնի իդեալիզմն ունի բարոյագիտական ուղղվածություն: Ըստ նրա՝ էյդոսների աշխարհը ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների, նաև գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը:

Տիեզերքը, ըստ Պլատոնի, կենդանի էակ է և ունի հոգի, որը ներթափանցված է բոլոր գոյերի մեջ: Համաշխարհային հոգին Տիեզերքի շարժման պատճառն է և ուժը, նրա միջոցով են էյդոսները խառնվում նյութի հետ: Մարդը բաղկացած է հոգուց և մարմնից, ընդսմին, հոգին հենց ինքը՝ մարդն է. մարմինը մահկանացու է, իսկ հոգին՝ անմահ: Պլատոնը պաշտպանում է հոգու տեղափոխության և վերամարմնավորման գաղափարը:

Մարդու կեցության բարձրագույն նպատակը, ըստ Պլատոնի, մտահասանելի աշխարհն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել ամենայն զգայական-մարմնական բարիքներից, նմանվել Աստծուն՝ ըստ մարդկային կարողության, այսինքն՝ դառնալ խոհեմ, բարեպաշտ ու արդար:

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։

Մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։

Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակեդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիդա քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեո ֆրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պեֆիադայի կողքին

Չնայած ժամանակակից շատ գիտնականներ Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ընդգծում են բազմաթիվ ընդհանրություններ ու նմանություններ, երկրորդի փիլիսոփայությունը էականորեն տարբերվում է Պլատոնի սահմանած ուսմունքից։ Փիլիսոփայական գիտության շրջանակներում Արիստոտելի գաղափարները ստացել են նաև «արիստոտելականություն» տերմինը։

Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ձևական-տրամաբանական, երկրորդ, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը, փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում։ Պլատոնը այս աշխարհը համարում էր էյդոսների ստվերների աշխարհ, ապա Արիատոտելը դա համարում էր իսկական կեցության աշխարհ։ Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական-նյութական իրերին, մինչ դեռ Ասրիտոտելը էյդոսները տեղավորում իրերի մեջ որպես դրանց էություններ։ Երրորդ, եթե Պլատոնը ընդունում էր բնածին գաղափարների և գիտելիքների գոյությունը մարդու հոգու մեջ, ապա Արիստոտելը հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին է միայն ճանաչելու կարողությունը։

Սոկրատես (470–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն»:

Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։

Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։

Դժվար է ստույգ վերարտադրել Սոկրատեսի ուսմունքը, որովհետև, նախ, նա չի թողել գրավոր ժառանգություն, երկրորդ, նրա հայացքները ներկայացնողների՝ Պլատոնի, Քսենոփանեսի և Արիստոփանեսի երկերում «մտքի տիրակալը» ներկայանում է տարբեր կերպարներով։ Արիստոփանեսը Սոկրատեսին ներկայացնում է որպես սոփեստ, բնափիլիսոփա, Քսենոփանեսը՝ որպես ավանդապահ, օգտապաշտություն քարոզող փիլիսոփա, իսկ Պլատոնը՝ որպես «փիլիսոփայության մարմնացում», որպես ճշմարտություն որոնող մտածող, որը հմտորեն շարադրում է Պլատոնի ուսմունքը։ Սոկրատեսի կերպարի տարբեր մեկնաբանությունները պայմանավորված էին այն բանով, որ նա, լինելով բազմակողմանի ու հանրագիտակ մտածող և փիլիսոփայելու արվեստի մեծահմուտ վարպետ, տարբեր գաղափարներից կարողացել է ստեղծել օրգանական ու ամբողջական փիլիսոփայական ուսմունք։

Կինիկներ, ցինիկներ, այսպես կոչված, սոկրատեսյան փիլիսոփայական դպրոց Հին Հունաստանում։ Նրա նախնին համարվում է Սոկրատեսի Անտիսթենեսի աշակերտը, ովփայլուն ներկայացուցիչն էր Դիոգենես Սինոպսկին։

Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները (Անտիսթենես, ԴիոգենեսՍինոպացի, Կրատես) արտահայտել են ազատ հույների աղքատ դասերիգաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքներըգործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտելեն կրոնը, բարոյականությունը, իրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրանշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրատեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։

Комментариев нет:

Отправить комментарий