Արգիշտի Ա (ծննդյան
թվականն անհայտ - մոտ մ.թ.ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786
թվականից։ Մենուա թագավորի
որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական
թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը
վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության»,
որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։
Արգիշտի Ա-ի կառավարման տարիների
պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված
սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30) ։
Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր
արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ)
խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված
ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի
Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ
պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։ Արգիշտի
Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության
երկրամասերը եվ հարեվան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են
Լուշա, Կատարզա եվ Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում
Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից
հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է
Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս
մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները
շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը
(հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի
(«Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր
իշխանություններ։
Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը
միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն
հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները
ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու
պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել,
վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200
հազար մարդու)։
Սեպագիր
արձանագրություն Էրեբունի ամրոցի
հիմնադրման մասին Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական
գործունեություն։ Արին-բերդումհայտնաբերված
արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել
է Էրեբունի քաղաքը,
որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունիքաղաքի բերդն
ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք
և պարեն։ Էրեբունին եղել է
ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ
են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում
(մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան
դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր
նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրիբլրում
հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա
մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի
կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ
պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը
պահվում է Էրեբունի թանգարանում։
Комментариев нет:
Отправить комментарий