Սոփեստներ (հին հուն․՝ հմուտ, իմաստուն), մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։
Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:
Հերակլիտ (մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։
Հերակլիտը ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։
Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։
Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է։
Միլեթյան դպրոց, միլևտյան դպրոց, հին հունական պարզունակ մատերիալիստական դպրոց։ Ձևավորվել է Միլետ քաղաքում, մ․թ․ա․ 6-րդ դարում։
Հակադրվելով կրոնա-առասպելական մտածողությանը, Միլեթյան դպրոցիի ներկայացուցիչները՝ Թալեսը, Անաքսիմանդրոսը, Անաքսիմենեսը, աշխարհը բացատրում էին հենց իրենով։ Բնության նախահիմք էին համարում որևէ կոնկրետ նյութական գոյ (ջուր, ապեյրոն, օդ), իսկ որակական բազմազանությունը հանգեցնում այդ նախահիմքի տարբեր դրսևորումներին։ Միլետցիների հայացքներում արտահայտվել են հակադրությունների, քանակական փոփոխություններից նոր որակի անցման, անհրաժեշտության, համընդհանուր օրինաչափության մասին գաղափարներ։ Միլեթյան դպրոցում կիրառվում է Հոնիայում ձևավորված հոնիական դպրոցի մեջ՝ նկատի ունենալով միլետցիների և Հերակլիտ Եփեսացու փիլիսոփայությունը որպես մեկ ամբողջական ուղղություն։ Միլեթյան դպրոցի ուսմունքին V դարից սկսած անդրադարձել են հայ մտածողները, շեշտելով նյութական սուբստանցի մշտական գոյության մասին դրույթը, որը կրոնա-իդեալիստական դիրքերից քննադատել են Եղիշեն, Հովհաննես Իմաստասերը, Հովհաննես Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։
Комментариев нет:
Отправить комментарий