четверг, 28 сентября 2017 г.

Վասպուրական

Իմ կարծիքով Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր նահանգը Վասպուրականն է։

Վասպուրական՝ Մեծ Հայքի 8-րդ նահանգն էր։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատի հետ, հյուսիս–արևելքից՝ Սյունիքի, արևելքից՝ Փայտակարանի և Պարսկահայքի, հարավից՝ Կորճայքի, Մոկքի և Աղձնիքի, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգների։ Ընդգրկում էր 34 գավառ։
Որոշ հայ պատմաբանների մոտ, ժամանակին տարածված էր այն տեսակետը թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տուրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն  Երեմյանըգավառը բաժանում էր երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում էր Տուրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ 
Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում էր Տուրուբերանին։ Այդ իրողությունը երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ 
Վասպուրականը պատմական Հայաստանի ամենամեծ նահանգներից է, որը հնում հանդիսացել է Արծրունյաց նախարարության կալվածքը։ Թուրքական տիրապետության կազմավորումից հետո երբեմնի հայկական անվանումներին փոխարինեց թուրքականը. այսպես՝ Աղբակը կոչվեց Ալպաք կամ Հեքիարի, Անձրևացյաց գավառը կոչվեց Նորդուզ,   Բուժունիքը՝ Խոշապ,  Հադամակերտ քաղաքը՝ Հեքիարի-Պաշկալե,  Սիփան լեռը՝ Սուփհան դաղ, Վարագի վանքը՝ Ետտիքիլիսե, Սև կամ Թուխ գետը՝ Գարասու։ Վան քաղաքը և նրա շրջակա 76 գյուղերը վիլայեթի մեջ մտնող մի վարչական միավոր էին, որտեղ յուրաքանչյուր գյուղ ուներ մեկ հատուկ հայ իշխան։ Այդ 76 գյուղերից և Վան քաղաքից դուրս գտնվող գավառները ղեկավարել են թուրքական մյուդիրները։ Վիճակագրության համաձայն Վասպուրականն այդ տարիներին (1850-ական թվականներ) ուներ հետևյալ գավառները.
  1. Բերկրին (Առբերանի) - ուներ 6 հայաբնակ գյուղ, լավ արոտավայրեր
  2. Ականց (Արճիշահովիտ) - ուներ 24 գյուղ, որոնք տարածվում էին լճի հյուսիսային կողմում
  3. Արծկեն (Բզնունյաց), Բզնունյաց գավառի մի մասն էր - ուներ 17 գյուղ
  4. Խարապաշեհիր (Խլաթ), նախկին Բզնունյաց գավառի մի մասն էր - ուներ 12 գյուղ
  5. Կարճկանն (Կորդուք) - ուներ 9 գյուղ
  6. Մոկք, գտնվում էր Վանա լճի արևմտյան մասում - ուներ 52 հայաբնակ գյուղ
  7. Հիզան (Սասնո) - ուներ 44 հայաբնակ գյուղ
  8. Կառկառ - ուներ 20 գյուղ
  9. Գավաշ (Ռշտունիք), գտնվում էր Վանա լճի հարավային մասում՝ Աղթամար կղզու դիմաց - ուներ 32 գյուղ
  10. Ոստան և Հայոց ձոր, գտնվում էր Ռշտունյաց և Տոսպ գավառների միջև - ուներ 32 գյուղ
  11. Շատախ կամ Բասենդաշտ, գտնվում էր Հայոց ձորի և Ոստանի մոտ՝ Արտոս լեռից հարավ - ուներ 45 գյուղ
  12. Մամռտանք - ուներ 4 գյուղ

Комментариев нет:

Отправить комментарий