среда, 18 октября 2017 г.

Ես

             Ես մարդ եմ 14,5 տարեկան եմ, ապրում եմ Երևան քաղաքում ի ծնելի մինչ այս օր։ Ես սովորում եմ Բլեյանի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Փոքր ժամանակ ես սիրում էի ուտել և չէի շարժվում, այդ պատճառով չաղ էի։ Սակայն 3 տարի առաջ ես սկսեցի պարապել, այդ օգնեց ինձ նիհարել և ինձ նիհար զգալ։ Այս ամառ ես շատ էի ման գալիս և առավոտները թեթև պարապում, նույնիսկ Ադլերից 12 օր հանգստանալուց հետո ես կշռվեցի և իմացա որ նիհարեցի մեկ կիլոգրամով։ Մանկությունից ես սիրում էի համակարգիչ խաղալ։ Միչև չորս տարեկան ես ապրում էի մասիվի հինգ հարկանոց շենքի առաջին հարկում, և մենք համակարգիչ չունեինք։ Բայց տատիկիս և պապիկիս տանը համակարգիչ կար, և ես հաճույքով խաղ էի խաղում այդ համակարգիչով։ Տատիկիս տուն հաճախ գալիս էր իմ ոչ հարազատ եղբայր Դավիթը։ Մեր մայրերը հարազատ քույրեր են, և ես փոքր ժամանակ մտածում էի որ մարդը մի երեխայից ավել չի կարա ունենալ։ Ես ունեմ միքիչ կոպիտ և ժամանակին շատ կոպիտ հայր, նա սովորեցրել էր ինձ այն բառերը որոնք հեռուստատեսությունում արտասանելիս կկտրվեին։ Նա ժամանակին ծխում էր, բայց մի քանի տարի առաջ նա թարգեց ծխելը, և ես հիմա նույնիսկ չեմ կարա ծխախոտի փայտով նրան պատկերացնեմ։
            Այս երգը լսելու ժամանակ ես ուշադիր լսում էի երաժշտության սիրունությունը և երգի արվեստական բառերը։ Այդ երգը լսելու ժամանակ ես մտածում էի արվեստի սիրունության և առաջին հերթին թե ինչ սիրուն արվեստ է այդ սիրուն երգը։

Комментариев нет:

Отправить комментарий