հինգից յոթ նախադասությամբ գրավոր վերապատմիր կարդացածդ
1979 թվականից սկսած երեք տարի միանգամ նշվում է եկեղեցական տոն; որը նվիրված է Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Պարթևի գործերին և արարքներին: Նրանք թարգմանել էին շատ հունական և ասորեական գրքեր, այդ թվում նաև Աստվածաշունչը: Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որը երկու տարվա ընթացքում թարգմանել է Աստվաաշունչը լատիներեն լեզվով:
§ ծանոթացիր Ավետիք Իսահակյանի կենսագրությանը, ֆոտոալբոմին, լսիր Իսահակյանի ձայնը, շրջիր վիրտուալ թանգարանում
§ բանավոր և գրավոր ներկայացրու այն,
ինչ իմացար
կենսագրություն
Իսահակյան
Ավետիկ սահակի (1895 Ալեքսանդրապոլ- 1957 Երևան) բանաստեղծ և արձակագիր: Սովորել է
Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան:
1895-ին
վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի
կոմիտեի մեջ: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից
դուրս գալուց հետո 1897 թ. տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր
առաջին գիրքը, սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության
դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել
Օդեսա:
1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը),
խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր:
Բանաստեղծը
ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի
մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով:
«Ուստա
Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1936
բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել
է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։
- Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն և սովորիր անգիր:
Իմ Աղոթքը
Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:
Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:
Комментариев нет:
Отправить комментарий