Տիգրանի նվաճումներից հետո Արտաշատն այլևս չէր
կարող կատարել մայրաքաղաքի դեր, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում: Նոր մայրաքաղաքի
կառուցումը դարձել էր օրակարգի հարց: Տիգրանակերտը կառուցվել է Ք. ա. 80-70-ական թվականներին
Աղձնիք նահանգում: Կարճ ժամանակամիջոցում կառուցվում է մեծ ու գեղեցիկ մի քաղաք որն
ուներ շուրջ 120 հազար բնակչություն:
Տիգրանակերտը մեծ և շքեղ քաղաք էր, որն ուներ արքունի պալատ, դիվանատուն և թատրոն:
Մայրաքաղաքից քիչ հեռավորության վրա կառուցվել է ամրոց, որն ունեցել է Տիգրանակերտի
մատույցները պաշտպանելու նշանակություն:
Քաղաքը շրջապատված էր 25 մետր
բարձրություն ունեցող պատնեշով: Տարբեր գրաված քաղաքներից Տիգրան մեծի հրամանով ազգաբնակչությունը
բերվում և բնակեցվում էր Տիգրանակերտում: Բնակչության թիվը հասնում էր 300000: Ըստ
պատմիչների Տիգրանակերտ էին տեղափոխվել 12 հունական քաղաքների բնակիչներ մեծ թվով հույներ
և արաբներ: Մինչ 1915 թ. Այդ տարածքում ապրելեն հայերը՝ սակայն տիգրանակերտ քաղաքը
գոյություն չի ունեցել այլ եղել է մի փոքր գյուղ мануфаркин անունով:
Ես Տիգրանակերտը կհամեմատեի Երևանի հետ:
Երևանը գտնվում է սահմանին բավականին
մոտիկ: Տիգրանակերտի դիրքը ավելի հուսալի էր: Երևանի բնակչությունը 3 անգամ ավելի էր:
Մեր քաղաքը շատ գեղեցիկ է և ամեն հայ հպարտանում է նրանով: Ինձ թվում է, որ դրանով
Տիգրանակերտը և Երևանը իրար նման են:
Комментариев нет:
Отправить комментарий