1.
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը (նախագիծ)
- ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին: Նա նպատակադրվել էր կրթել: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին: Ինձ միշտ ապշեցրել է Մխիթար Սեբաստացու գիտական անգերազանցելի Միտքը, նրա մարդկային բարձրագույն որակները: Խորհրդանշական է, որ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում Հայկազյան բառարան, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»:Խորին խոնարհումս և մեծագույն պատկառանքս, Մխիթար Սեբաստացի:
- կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը
- ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք:
Ես կարծում եմ, որ Բլեյանը
շատ հետաքրքիր և աշխատասիրական աշխատանքներ արեց, որ բացի «Մշիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Բլեյանը կոչեց «Մշիթար Սեբաստացի», որովհետև համարում
էր, որ մենք պիտի սովորենք, խիզախենք և պայքարենք՝ ինչպես նաև Մխիթար Սեբաստացին: Բլեյանը
անում էր ամեն ինչ, որ դպրոցում լիներ հաճելի սովորել և սովորեցնել: Այս 23 տարին դպրոցը
միայն զարգանում էր: Բլեյանը միշտ առնում էր դպրոցի համար ամենա նոր տեխնիկան, իսկ
երբ ինտերնետը դառավ գլոբալ բան, նա ստեղծեց mskh.am-ը, որ ուսումը լինի մակսիմալ հարմար: Վերջում ուզում եմ ասել, որ Բլեյանը ինչ անում է,
մեր աշակերտների ուսման համար է անում:
- Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան
Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:
Իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:
- համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը:
Комментариев нет:
Отправить комментарий