четверг, 16 ноября 2017 г.

Հեթանոսություն


Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է: Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին: Այն ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող , գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»: Այդ տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։


Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ։ Ըստ էության այն ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։

Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որը ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։





Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել

 է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների ազդեցությամբ: 

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին:

Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIIIXXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր: 

Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: 

Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: 

Комментариев нет:

Отправить комментарий