Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը
կապված էր արքոնտ Սոլոնի անվան հետ (Ք.ա. 594 թ.): Սոլոնը վերացրեց
պարտային ստրկությունը: Արգելվեց այդուհետ աթենացուն ստրկության վաճառել: Դրա շնորհիվ
օրինականացվեց աթենական քաղաքացու անձնական ազատությունը: Ատտիկայում մտցվեց գույքային
ցենզ, որով բնակչությունը բաժանվեց 4
գույքային խմբերի: Այդուհետև
գնահատելու էին ոչ թե մարդու ծագումը, այլ նրա անձնական արժանիքները: Մարդը պետք է
հենվեր ոչ թե իր նախնիների դիրքի, այլ սեփական աշխատանքի վրա: Սոլոնը ստեղծեց ժողովրդական
ժողովի կողմից ընտրված 400-ի
խորհուրդ: Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Այդուհետև դատավորները չէին կարող
միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական վճիռը թողնեին 12 ատենակալների
հայեցողությանը:
Կլիսթենիս (Ք.ա. 508 թ.). Ատտիկան բաժանվեց
երեք վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում էր 10 մասերի:
Յուրաքանչյուր երեք շրջանից մեկական տրիտիա միասին կազմում էին 1 ֆիլ (գեղ): Կլիսթենեսը
բարելավեց օրենսդիր մարմինների գործունեությունը: Սոլոնի 400-ի խորհուրդը դարձավ
500-ի խորհուրդ, որում ներգրավեցին 50-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր ֆիլից: Պետական
պաշտոնյաաներ կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնեն էկլեսիային: Յուրաքանչյուր
տարվա սկզբին էկլեսիան որոշում էր Ատտիկայից վտարել այն քաղաքացիներին, ում գործունեությունը
կարող էր վնաս հասցնել պետությանը: Վտարվում էին 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Իր հեղինակության շնորհիվ Պերիկլեսը, սկսած
Ք.ա. 443 թ., 15 տարի վերընտրվում էր որպես առաջին ստրատեգոս, այսինքն՝ պետության բարձրագույն
գործադիր պաշտոնյա: Նրա բարեփոխումների նպատակն էր պետության կառավարման համակարգի
կատարելագործումը: Նա հաճախ քվեարկության փոխարեն մարդկանց պաշտոնի էր նշանակում վիճակահանությամբ՝
ձգտելով բացառել հովանավորությունը: Պերիկլեսը պաշտոնյաների համար մտցրեց վարձատրություն:
Նրա օրոք յուրաքանչյուր հարուստ աթենացի պարտավոր էր իր անձնական միջոցների հաշվին
պետության համար կառուցել նավեր, ֆինանսավորել հասարակական միջոցառումներ: Պերիկլեսը
մտցրեց բողոքարկման համակարգ: Ցանկացած ազատ աթենացի իրավունք ուներ բողոքարկելու էկլեսիայի
կողմից նախկինում ընդունված օրենքը: Պերիկլեսի օրոք ավարտվեց “Երկար պարիսպների” կառուցումը:
Պաշարման ժամանակ քաղաքը կարող էր անարգել օգտվել իր նավահանգստից՝ օգնություն ստանալով
դրսից: Սա Աթենական պետության հզորության բարձրակետն էր, որ ընդունված է անվանել “Պերիկլեսյան ոսկեդար”:
Комментариев нет:
Отправить комментарий