Անունը
|
Տարեթվեր
|
Իշխել է
|
Նշումներ
|
Զարեհի որդի,
Երվանդյան
|
|||
Արտաշես Ա-ի
ավագ որդի
|
|||
Արտաշես Ա-ի
կրտսեր որդի
|
|||
Տիգրան Ա-ի
կրտսեր որդի
|
|||
Տիգրան Մեծի
որդի
|
|||
Արտավազդ Բ-ի
ավագ որդի
|
|||
Արտավազդ Բ-ի
միջնեկ որդի
|
|||
Արտավազդ Բ-ի
կրտսեր որդի
|
|||
Տիգրան Գ որդին
և դուստրը
|
Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների,
որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն
բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։
Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել
է Արտաշատ մայրաքաղաքը։ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ
և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։
Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։
Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել
են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։
Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները
կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության
օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով
արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց
Անիի քրմապետ Մաժանին։
Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։
Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։
Տիգրան Բ Մեծ
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։
Արտավազդ Բ
Արտավազդ Բ-ն
հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է
միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված
հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի
անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել
1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական
ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին
Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել
դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Արտաշես Բ հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը ատելի հռոմեացիների դեմ պայքարում:Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Գահ բարձրանալով` Տիգրան Գ-ն վարեց Հռոմից բոլորովին անկախ քաղաքականություն: Նա նույնպես իր թողարկած դրամների վրա դաջել է «արքայից արքա» տիտղոսը, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիրքերը և ազդեցությունը շատ հզոր էին և երկիրը պահպանել էր իր լիակատար անկախությունը: Սակայն մ.թ.ա. 8 թ. Տիգրան Գ սպանվեց Կովկասի լեռնականների դեմ մղվող մի պատերազմում, իսկ շատ չանցած` Հայաստանը դարձավ Հռոմեական կայսրության հպատակ ու հարկատու երկիր:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։
Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին
պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր
Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց
արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը
հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն
հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս
Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է
օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք:
Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է
Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը
ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի
մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին
գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:
Արտավազդ Բ-ն գրել է
ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել
հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ:
Հայաստանի թատերական գործիչների
միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:
Արտաշես Բ հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը ատելի հռոմեացիների դեմ պայքարում:Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Գահ բարձրանալով` Տիգրան Գ-ն վարեց Հռոմից բոլորովին անկախ քաղաքականություն: Նա նույնպես իր թողարկած դրամների վրա դաջել է «արքայից արքա» տիտղոսը, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիրքերը և ազդեցությունը շատ հզոր էին և երկիրը պահպանել էր իր լիակատար անկախությունը: Սակայն մ.թ.ա. 8 թ. Տիգրան Գ սպանվեց Կովկասի լեռնականների դեմ մղվող մի պատերազմում, իսկ շատ չանցած` Հայաստանը դարձավ Հռոմեական կայսրության հպատակ ու հարկատու երկիր:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։
Комментариев нет:
Отправить комментарий