Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում, Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քեոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կողքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների, բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված:
Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են: Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված, որ նւյնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը: Եթե մարդիկ ցանկանում էին տեսնել մահացած փարավոնին, կարող էին այցելել հոգեհանգստի տաճար՝ ընդունարան, որը կառուցված էր գրանիտե ուղղանկյուն սյուներով և հայելու նման փայլփլուն պատերով և հատակով:
Մինչև այժմ էլ
գիտնականները չեն կարողացել բացահայտել բուրգերի գաղտնիքը: Այն մինչև հիմա էլ գիտնականների
ուշադրության կենտրոնում է: Գիտնականներին էլ շատ է հետաքրքրում թե առանց
տեխնիկայի եգիպտացիներն ինխպես են կարողացել ճշգրիտ կառուցել այդ հսկա բուրգերը:
Նորվեգական
ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը բուրգերի գաղտնիքների բացահայտման նոր ուղիներ է
առաջարկել:
Ըստ նորվեգացի
գիտնականի կառույցի շինարարական գաղտնիքն ավելի պարզ է քան թվում է: Եգիպտացիները
օգտագործել են «կոտրող ցանց», որն օգտագործվում է նաև ժամանակակից շինարարության
մեջ: Այդ ցանցի էությունը հետևյալն է, ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս
են գալիս որոշակի առանցքներ ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար
պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետևել աղյուսների միջև ընկած
հեռավորությանը: Բրինի կարծիքով եգիպտացիներն իրենց բոլոր հաշվարկների համար
ընտրել էին 7 թիվը: Այս թվից օգտվելը բավականին հեշտ է:
Գիտնականները համոզված են որ
եգիպտացիները կազմում էին գծագրեր որոնցով էլ ճշգրիտ կառույցներ էին կառուցում:
Քեոփսի բուրգը մարդկության համար
մնում է ամենաառեխծվածային գաղտնիքներից մեկը:
Բուրգի հեիրո-
գլիֆը
|
||||||||
Հայտնի են բազում այլ բուրգեր, որոնք կառուցվել են Հին աշխարհի տարբեր մշակույթների կողմից, որպես տաճարներ կամ հուշակոթողներ:
Խոշոր բուրգերի շարքին են դասվում նաև Լատինական Ամերիկայի նախակոլումբոսյան ժամանակաշրջանի մշակույթների (ացտեկներ, մայաներ, Տենոչտիտլան) բուրգերը։ 1997 թվականին Անդերում հայտնաբերված Նորտե-Չիկոյի մշակույթին պատկանող բուրգերը ենթադրաբար եղել են հին եգիպտական բուրգերի ժամանակակիցները: Չափսերով ավելի փոքր և ավելի քիչ հայտնի բուրգեր պահպանվել են Նուբիայում (Մերոե) և Հռոմում (Ցեստիայի բուրգը)։
Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալը Թեներիֆ կղզում (Գուիմարի բուրգեր) և Մալդիվյան կղզիներում իր կողմից նկարագրված փոքր շինությունները անվանել է բուրգեր։
Комментариев нет:
Отправить комментарий