пятница, 10 ноября 2017 г.

Տիգրան Երվանդյան


Տիգրան Երվանդյանը հայոց թագավոր էր մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515) ։Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։

Комментариев нет:

Отправить комментарий